Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Տղամարդու սերմնահեղուկը քայքայող 6 գործոն

Տղամարդու սերմնահեղուկը քայքայող 6 գործոն

Տղամարդիկ այնքան են անհանգստանում իրենց սերմնաբջիջների քանակի մասին, որ երբեմն մոռանում են դրանց որակի կարեւորության մասին։ Սակայն փաստ է, որ զույգերի գրեթե 15%-ը, մի քանի տարի համատեղ կյանքից հետո անկարող են երեխա ունենալ, հաղորդում է Medical Daily-ն։ Տղամարդու անպտղությունը կարող է առաջանալ մի քանի պատճառներից. սերմնահեղուկի արտադրման, սերմնաբջիջների շարժունության եւ արգելափակման խնդիրների պատճառով։ Ինչպես հայտնի է, ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումները կարող են սահմանափակել սերմնահեղուկի արտադրությունը եւ բացասաբար ազդել դրա որակի վրա։ Բայց կա՞ն արդյոք այլ վարքագծային եւ էկոլոգիական գործոններ, որոնք կարող են նվազեցնել տղամարդու պտղաբերությունը։ Ահա այն 6 գործոնները, որոնք կարող են բացասաբար ազդել սերմնաբջիջների քանակի վրա, ինչի մասին տղամարդիկ նույնիսկ գլխի էլ չեն ընկնում։

 

  1. Բեկոն
    Բեկոնի խրթխրթան կտորները շատ համեղ են, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք կարող են բացասաբար ազդել սերմնաբջիջների քանակության վրա։ Հարվարդի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն 156 տղամարդու շրջանում, ովքեր մասնակցել են արտամարմնային բեմնավորման (ԱՄԲ)։ Հետազոտության ղեկավար դոկտոր Մարիամ Աֆեյշը եւ համալսարանական իր գործընկներները ուսումնասիրել են մասնակիցների եւ իրենց զուգընկերուհիների սննդակարգը, թե ինչ հաճախականությամբ են նրանք վերամշակված միս, սպիտակ, թռչնի միս եւ ձուկ կերել։ Հիմնականում ձուկ եւ բանջարեղեն օգտագործած տղամարդկանց մոտ սերմնաբջիջների քանակը ավելի շատ է եղել, քան նրանք, ովքեր վերամշակված եւ կարմիր միս են կերել։

  2. Շոգեբաղնիք (սաունա)
    Շոգեբաղնիքներում քրտնել սիրող, բայց, միեւնույն ժամանակ, երեխա ունենալ ցանկացող  տղամարդիկ պետք է այլընտրանք գտնեն։ Իտալիայում Պադովա համալսարանի հետազոտողները խնդրել են անցկացրել մոտ 30 տարեկան 10 առողջ ֆինն տղամարդու երեք ամիս, շաբաթական երկու անգամ գնալ շոգեբաղնիք եւ քրտնել այնտեղ 15 րոպե։ Հետազոտության սկզբում բոլոր մասնակիցների մոտ եղել են նորմալ քանակությամբ սերմնաբջիջներ։ Շոգեբաղնիք գնալուց առաջ եւ հետո հետազոտողները մասնակիցներից արյան եւ սերմնահեղուկի նմուշներ են վերցրել, չափել նրանց ջերմությունը։ Երեք ամիս անց մասնակիցների սերմնաբջիջների քանակը զգալիորեն նվազել է։ Այնուամենայնիվ, մասնակիցների մոտ ամեն ինչ վերականգնվել է վեց ամիս անց։

  3. Սթրես
    Սթրեսը եւ անհանգստությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մեր ընդհանուր առողջության վրա, այդ թվում նաեւ տղամարդու պտղաբերության վրա։ 38-49 տարեկան 193 տղամարդու շրջանում անցկացրած հետազոտությունը ներառել է սուբյեկտիվ եւ օբյեկտիվ սանդղակով գնահատել կյանքում եւ աշխատանքում պատահած այն իրադարձությունները, որոնք սթրեսի են ենթարկել մասնակիցներին։  California-Davis համալսարանի հետազոտողները կատարել են սերմնահեղուկի հետազոտություն՝ դրա շարժունակությունը եւ կոնցենտրացիան իմանալու համար։ Կյանքի ընթացքում սթրեսի ենթարկված տղամարդկանց սերմնահեղուկի կոնցենտրացիան ավելի քիչ է եղել, քան նրանք, ովքեր սթրես են տարել աշխատանքում։ Վերջիններիս սերմնահեղուկի նմուշների հետազոտությունները եղել են նորմայի սահմաններում, բայց իրենց մոտ նկատվել է տեստոստերոնի մակարդակի նվազեցում։

  4. Նոթբուք
    Միգուցե լսած կլինեք, որ չի կարելի նոթբուքը երկար ժամանակ դնել ծնկներին, քանի որ համակարգչի տաքությունը կարող է ազդել սերմնաբջիջների քանակի վրա։ Բայց Դուք երեւեի չգիտեք, որ անգամ Ձեր համակարգչին միացված Wi-Fi-ը, կարող է ազդել տղամարդու պտղաբերության վրա։ Fertility and Sterility ամսագրում հրապարակված նոր  հետազոտությունը հավաքել է առողջ տղամարդկանց սերմնաբջիջների 29 նմուշներ, ովքեր չորս ժամ աշխատել են համացանցին միացված նոթբուքով։ Wi-Fi- ճառագայթումը  վնասել է ԴՆԹ-ն եւ նվազեցրել սերմնահեղուկի շարժունությունը։

  5. Պեստիցիդներ
    Պեստիցիդների ազդեցությունը մարդու վրա բացասաբար է ազդում նրա առողջության վրա՝ առաջացնելով բնածին արատներ, նյարդային խանգարումներ եւ, անգամ, սերմնաբջիջների քանակի նվազեցում։ Ջորջ Վաշինգթոնի համալսարանի շրջակա միջավայրի եւ աշխատանքի հիգիենայի վարչությունից գիտնականների մի խումբ ուսումնասիրել է տղամարդու պտղաբերության վրա պեստիցիդների ազդեցության մասին կատարված 17 նոր հետազոտություններ. 17-ից 15-ը բացահայտել են պեստիցիդների պատճառած վնասը։

  6. Մարիխուանա ծխելը
    Վերքին հետազոտություններից շատերում խոսվում է մարիխուանայի ենթադրյալ դրական ազդեցությունների մասին։ Բայց տղամարդիկ պետք է իմանան, թե ինչ կարող է անել կանեփ ծխելն իրենց սերմնահեղուկին։ Բուֆալո համասլարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են  մարիխուանա ծխող տղամարդկանց սերմնահեղուկի որակը եւ կոնցենտրացիան, ասել են, որ նրանց «փոքրիկ լողորդները» այրվել են՝ ձվին չհասելով, քանի որ շատ շուտ սկսել են լողալ եւ շատ շուտ խորտակվել։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որո՞նք են էսթրոգենի բարձր մակարդակի ախտանիշները տղամարդու մոտ.
Որո՞նք են էսթրոգենի բարձր մակարդակի ախտանիշները տղամարդու մոտ.

Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում

Առողջ տղամարդ
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Առողջ տղամարդ
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Առողջ տղամարդ
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...

Ախտորոշում
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am

Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ
Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

Ի՞նչ գործունեություն,  գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:


Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...

Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am
Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am

Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Առողջ տղամարդ
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ